• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպումը ամերիկյան հայտնի քաղաքական գործիչ, նախկին սենատոր, Հայաստանի և հայ ժողովրդի մեծ բարեկամ Բոբ Դոուլի հետ

17 դեկտեմբերի, 2019
ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպումը ամերիկյան հայտնի քաղաքական գործիչ, նախկին սենատոր, Հայաստանի և հայ ժողովրդի մեծ բարեկամ Բոբ Դոուլի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս․թ․ դեկտեմբերի 17-ին, ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպեց ամերիկյան հայտնի քաղաքական գործիչ, նախկին սենատոր, Հայաստանի և հայ ժողովրդի մեծ բարեկամ Բոբ Դոուլին:
Հայասատանի Հանրապետության նախագահի ու վարչապետի անունից ողջունելով սենատորին` դեսպան Ներսեսյանը նրան հանձնեց «Պատվո» շքանշանը, որը շնորհվել էր հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների զարգացմանը Բոբ Դոուլի ներդրած անգնահատելի ավանդի համար:
Դեսպան Ներսեսյանը նաև հատուկ շնորհակալություն հայտնեց սենատոր Դոուլին` դեռևս 1980-90ական թվականներին Հայոց Ցեղասպանության ճանաչմանն ուղղված իր ջանքների համար, որի հեռահար արդյունքը վերջերս ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ու Սենատի կողմից ընդունված բանաձևերն են: Սենատոր Դոուլն, իր հերթին, ընդգծեց, որ շատ գոհ է, որ այդ երկարամյա պայքարը նման հաղթանակով պսակվեց: Հիշելով իր մեծ ընկեր, բժիշկ Համբար Քելիքյանին, ով Երկրորդ աշխարհամարտի ժամանակ փրկել էր իր կյանքը, նա նշեց, որ միշտ հպարտացել է հայերի և Հայաստանի հետ իր բարեկամությամբ:
Դեսպան Ներսեսյանը պատմեց թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցող լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումների ու հայ-ամերիկյան հարաբերություններում արձանագրված դրական փոփոխությունների մասին: Նա նաև տեղեկացրեց սենատորին իր հարազատ Կանզաս նահանգի, մասնավորապես` Կանզասի Ազգային գվարդիայի և ՀՀ Զինված ուժերի միջև ծավալվող համագործակցության մասին: Բոբ Դոուլը պատրաստակամությունը հայտնեց իր աջակցությունը բերելու այս գործընթացներին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: